շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին պատանդի պահման վայրին հարվածելու համար

ՀԱՄԱՍ-ը մեղադրում է Իսրայելին պատանդի պահման վայրին հարվածելու համար

Իսրայելի բանակը հարված է հասցրել այն վայրին, որտեղ պահվում է ցուցակում ընդգրկված պատանդներից մեկը, որին նախատեսված էր ազատ արձակել համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը:

ՀԱՄԱՍ-ի «Ալ-Կասամ» բրիգադի ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Ուբայդան իիր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, գրել է. «Համաձայնության հասնելու մասին հայտարարությունից հետո հակառակորդի բանակը հարված է հասցրել պատանդներից մեկի պահման վայրին, որն առաջին փուլում ընդգրկված է ցուցակում»: 

Պատանդի վիճակի մասին նա տեղեկություններ չի հայտնել:

  • Կիսվել: