երեքշաբթի, մարտ 18
18 / 3 / 2025
ՀԱՄԱՍ-ը կասեցրել է գերիների ազատ արձակումը՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով

ՀԱՄԱՍ-ը կասեցրել է գերիների ազատ արձակումը՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի խախտումների պատճառով

ՀԱՄԱՍ-ը կասեցրել է գերիների ազատ արձակումը` վկայակոչելով Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի իսրայելական կողմի խախտումները: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի զինվորական խոսնակը հայտնել է, որ Գազայի հատվածում պահվող գերիների ազատ արձակումը հետաձգվել է «մինչև հետագա ծանուցում»՝ Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագիրը խախտելու պատճառով։

Իր հերթին «Այսօր Իսրայելում» պորտալը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այս կապակցությամբ նշել է, որ ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը հրադադարի պայմանագրի և պատանդների գործարքի ամբողջական խախտում է:

«Ես հրամայել եմ Իսրայելի պաշտպանության բանակին բարձր աստիճանի մարտական պատրաստության բերել՝ Գազայում հնարավոր զարգացումների և բնակեցված տարածքները պաշտպանելու համար»,-նշել է նա և ընդգծել, որ Իսրայելը թույլ չի տա, որ հոկտեմբերի 7-ը վերադառնա:

  • Կիսվել: