ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցությունների նոր փուլի մեկնարկի մասին

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցությունների նոր փուլի մեկնարկի մասին

Սկսվել է Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցությունների նոր փուլը։ Այս մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որը նաև հույս է հայտնել, որ դիվանագիտական գործընթացում առաջընթաց կլինի։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել շարժման ներկայացուցիչ Աբդել Ռահման Շադիդը։

«Այսօր մեկնարկել է Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցությունների նոր փուլը, և ՀԱՄԱՍ-ը դրանց կվերաբերվի մեծ պատասխանատվությամբ։ Հուսով ենք, որ այս խորհրդակցությունները գործարքի երկրորդ փուլի մասին լիարժեք բանակցությունների մեկնարկի հարցում կհանգեցնեն նկատելի առաջընթացի»,- ասել է նա։

 

  • Կիսվել: