ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայում կրակի դադարեցմանը. Al Jazeera
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում կրակի դադարեցման և պատանդներին ազատ արձակելու մասին համաձայնագրի կնքման իր համաձայնությունը, տեղեկացնում է Al Jazeera-ն։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի անանուն ներկայացուցիչը հայտնել է, որ Քաթարին և Եգիպտոսին է փոխանցել շարժման համաձայնությունը հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ։
Լրագրողների հետ զրույցում Իսրայելի պաշտոնյաները հաստատել են, որ ՀԱՄԱՍ-ը գրավոր համաձայնություն է տվել ձեռք բերված գործարքին, սակայն համաձայնագրի մանրամասները պաշտոնապես դեռ չեն բացահայտվում:
Ինչպես հաղորդվում է՝ առաջին փուլում իսրայելական բանակը զորքերը հետ կքաշի Գազայի սահմանից՝ 700 մ խորությամբ, իսկ պաղեստինյան կողմն առաջին փուլում համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 33 պատանդների: