կիրակի, մարտ 16
16 / 3 / 2025
ՀԱՄԱՍ-ը ևս ութ պատանդի ազատ արձակեց

ՀԱՄԱՍ-ը ևս ութ պատանդի ազատ արձակեց

Պաղեստինցի գրոհայինները հինգշաբթի, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի, ազատ են արձակել երեք իսրայելցի պատանդի, ինչպես նաև Թաիլանդի հինգ գերեվարված քաղաքացու։ Այսօր ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի ևս երկու իսրայելցու՝ 110 պաղեստինցի բանտարկյալի դիմաց, որոնցից 32-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ ահաբեկչական գործունեության համար, իսկ 48-ը պետք է երկար ժամանակ պատիժ կրեին նույն հոդվածով, տեղեկացնում է Kan ռադիոն:

Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Այդ ժամանակից ի վեր երկու փոխանակման շրջանակում ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել յոթ պատանդի, իսկ Իսրայելը՝ 290 պաղեստինցի բանտարկյալի:

Աղբյուրը նշում է, որ Իսրայելը, սակայն, կասեցրել է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը։ Ռադիոյի աղբյուրը հայտնել է, որ որոշումը կայացվել է այսօր Խան Յունիսում իսրայելցի պատանդների ազատ արձակման ժամանակ առաջացած «քաոսի» պատճառով։

  • Կիսվել: