հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024

ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին. Բլինքեն

ԱՄՆ-ն կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը չի ներկայացնում պաղեստինյան ժողովրդի շահերը և չի արտացոլում նրա ձգտումները։ Այս մասին NHK-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛ՀԱՄԱՍ-ը պաղեստինցի ժողովուրդը չէ, նրանք չեն ներկայացնում Պաղեստինի ժողովրդին և նրա ձգտումները՛՛,-ասել է Բլինքենը։

Նրա գնահատմամբ՝ ՀԱՄԱՍ-ը ՛՛շահագործում է գաղափարախոսությունը՛՛, ուստի ՛՛տևական խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր է ձեռք բերել միայն ավելի լավ և ուժեղ գաղափարախոսության ստեղծման միջոցով՛՛:

՛՛Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների և շատ այլ երկրների համար այս գաղափարախոսությունը պետք է հանգեցնի Պաղեստին պետության ստեղծմանը, որպեսզի, ի վերջո, պաղեստինցիներն ու իսրայելցիներն իրավունք ունենան ապրելու իրենց պետություններում, որտեղ նրանք կունենան հավասար հնարավորություններ, անվտանգություն և սեփական արժանապատվության զգացում՛՛,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Միաժամանակ, Բլինքենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա այն սցենարը, ըստ որի պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո ՀԱՄԱՍ շարժումը ղեկավարի Գազայի հատվածը, քանի որ դա կբերի դրա կրկնությանը։

 

  • Կիսվել: