ՀԱՄԱՍ-ը չի ցանկանում հրադադարի գործարքի տապալում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ չի ցանկանում հրադադարի գործարքի տապալում, տեղեկացնում է Reuters–ը:
Ինչպես հաղորդվում է՝ Իսրայելը և ՀԱՄԱՍ–ը մեղադրում են միմյանց անցյալ ամիս կնքված համաձայնագիրը խախտելու մեջ:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ չի ցանկանում, որ գործարքը տապալվի, թեև չի ընդունում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «սպառնալիքների և ահաբեկման լեզուն»:
Նշենք, որ վերջիններս ասել էին, որ հրադադարը պետք է չեղարկվի, եթե պատանդներն ազատ չարձակվեն։
«ՀԱՄԱՍ-ը վերահաստատում է իր հանձնառությունը ստորագրված համաձայնագրի իրականացմանը, այդ թվում՝ գերիների փոխանակմանը՝ ըստ սահմանված ժամկետի»,ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: