երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հալեպում Ազգային առաջնորդարանի օժանդակությամբ ստեղծվել է 7 հատուկ կենտրոն. Արամ Ա

Հալեպում Ազգային առաջնորդարանի օժանդակությամբ ստեղծվել է 7 հատուկ կենտրոն. Արամ Ա

 Արամ Ա վեհափառ հայրապետը Սիրիայի հայ համայնքի հոգևոր ու աշխարհական պատասխանատուների հետ մշտական կապի մեջ է` հետևելով երկրաշարժի պատճառով առաջացած վնասներին և ավերածություններին։ Տեղեկությունը հայտնում է «Ազդակ» օրաթերթը։
 
«Ստացված տեղեկությունների համաձայն` 4 հայ մահացել է, Հալեպում էլ բավական շատ նյութական վնասներ են արձանագրվել։ Լաթաքիայի և Քեսաբի վնասները համեմատաբար ավելի քիչ են։ Հալեպում Ազգային առաջնորդարանը և համայնքի ղեկավարությունը ստեղծել է 7 հատուկ կենտրոն, որպեսզի ժողովուրդը ապաստան ունենա ավելի ապահով պայմաններում»,– գրում է կայքը։
Վեհափառ հայրապետը նաև գումար է հատկացրել Հալեպի հայության, այդ կենտրոններում ապաստանած ժողովրդի համար սննդի բաշխման աշխատանքների համար։
Արամ Ա կաթողիկոսը հատուկ նամակ է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադին և իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Սիրիայի ժողովրդին։

  • Կիսվել: