Հալեպի օդանավակայանը կվերսկսի աշխատանքները
Հալեպի միջազգային օդանավակայանը մարտի 18-ին կվերսկսի իր աշխատանքը, հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը, տեղեկացնում է SANA-ն:
«Հալեպի միջազգային օդանավակայանը կվերսկսի աշխատանքը երեքշաբթի՝ մարտի 18-ին»,- նշված է քաղավիացիայի վարչության հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ Հալեպի օդանավակայանը պատրաստ է թռիչքներ ընդունել՝ բոլոր տեխնիկական և վարչական ընթացակարգերը կատարելուց հետո։