ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հակամարտության սառեցման մասին խոսք լինել չի կարող. Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական

Հակամարտության սառեցման մասին խոսք լինել չի կարող. Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական

Կիևը չի համաձայնի իրավիճակի ՛՛սառեցմանը՛՛ կամ իր տարածքի մի մասը զիջելուն: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հակամարտության սառեցման մասին խոսք լինել չի կարող: Ցանկացած սառեցում պատերազմ է, որը միառժամանակ հետաձգվել է՛՛:

Խոսելով տարածքի մի մասը զիջելու վերաբերյալ ուկրաինական կողմին արված առաջարկի մասին՝ նա նշել է, որ այն ՛՛հարված է թիկունքից՛՛:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոն ՄԱԿ-ին ու Մեծ յոթնյակի գործընկերներին ներկայացրել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ, որը ենթադրում է կրակի դադարեցում, ինչպես նաև համաձայնագիր ՛՛վիճելի տարածքների՛՛ վերաբերյալ ու Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ բազմակողմ համաձայնագիր:

  • Կիսվել: