հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հակակառավարական բողոքի ակցիա Թել Ավիվում․ փողոց է դուրս 1 000 մարդ

Հակակառավարական բողոքի ակցիա Թել Ավիվում․ փողոց է դուրս 1 000 մարդ

Թել Ավիվի Հաբիմա հրապարակում մոտ 10 հազար մարդ է հավաքվել՝ ի նշան բողոքի կառավարության այն փորձի դեմ, որով օրենսդրորեն ամրագրվում է ուլտրաօրթոդոքսների ազատումը զինվորական ծառայությունից, ինչպես նաև այն բանի դեմ, որ կառավարությունը հրաժարվում է ձևավորել պետական հանձնաժողով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հետ կապված ձախողումները հետաքննելու համար: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։

Ինչպես հաղորդվում է՝ հանրահավաքը կազմակերպել է «Որակյալ կառավարման համար» շարժումը, որը դիմել է գերագույն դատարան՝ խնդրելով պարտավորեցնել կառավարությանը զորակոչել ուլտրաօրթոդոքս ուսանողներին և ձևավորել պետական հետաքննիչ հանձնաժողով։

Նախկին նախարար Իցհար Շայը, որի որդին սպանվել էր Քերեմ Շալոմ կիբուցում հարձակումը հետ մղելիս, բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ կառավարության «անողնաշար քծնողների խմբակին» չի հաջողվի երկար ժամանակ խուսափել հետաքննությունից։

Նա, մասնավորապես, նշել է. «Մի օր, երբ ստեղծվի պետական հետաքննիչ հանձնաժողով, ջախջախման և աղետի կառավարության նախարարները ստիպված կլինեն երդման տակ մանրամասն բացատրություններ տալ Իսրայելի անվտանգության նկատմամբ իրենց անփութության համար հարձակմանը նախորդած ժամանակահատվածում»:

  • Կիսվել: