հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀԱՀ-ը ներկայացրել է իր հարվածային ԱԹՍ-ն` «Բայրաքթարի» մրցակիցը

ՀԱՀ-ը ներկայացրել է իր հարվածային ԱԹՍ-ն` «Բայրաքթարի» մրցակիցը

Հարավաֆրիկյան Milkor Ltd պաշտպանական հոլդինգը Africa Aerospace & Defense (AAD-2022) սպառազինության 11-րդ միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է Milkor 380 հետախուզական-հարվածային անօդաչու սարքը, որը, մշակողների խոսքով, կդառնա թուրքական Bayraktar-ի մրցակիցը:
 
«AAD-2022-ում մենք առաջին անգամ ենք ներկայացնում այս հարթակը, մինչ այդ մենք ցույց ենք տվել տալիս միայն մանրակերտը IDEX-2021-ում (Աբու Դաբիի զենքի սրահում): Milkor 380-ը միջին բարձրության ԱԹՍ է` թռիչքի մեծ տևողությամբ, մեքենայի գործառույթն ընդգրկում է ինչպես հետախուզությունը, այնպես էլ ռազմական կիրառում: Milkor 380-ը ստեղծվում է ոչ միայն ՀԱՀ-ի ՌՕՈւ-ի, այլ նաև արտահանման ուղարկելու համար: Որպես մեր մեքենայի հիմնական մրցակից մենք տեսնում ենք թուրքական Bayraktar-ը և Anka-ն, ինչպես նաև General Atomics-ի (ԱՄՆ) արտադրության անօդաչու սարքերը»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է ընկերության ներկայացուցիչը:
 
Հարավաֆրիկյան դրոնի թռիչքի առավելագույն հեռավորությունը 2 հազար կիլոմետր է, բարձրությունը՝ ավելի քան 9 կիլոմետր, առավելագույն արագությունը՝ 250 կմ/ժ, թռիչքի տևողությունը՝ 35 ժամ: ԱԹՍ-ի զանգվածը 1,3 տոննա է, օգտակար բեռնվածությունը` 210 կգ: Milkor 380-ը զինված է «օդ-ցամաք» դասի տարբեր հրթիռներով, այդ թվում` թիրախավորման լազերային համակարգով:
 
Գործակալության զրուցակիցը նշեց, որ Milkor 380-ը փորձարկումների եզրափակիչ փուլում է :
«Մեր մրցակցային առավելությունն այն է, որ անօդաչուի ամբողջ բաղադրամասային բազան արտադրում են հարավաֆրիկյան ընկերությունները, Milkor-ը նաև պատրաստ է այդ անօդաչուների կառավարումը ուսուցանել պատվիրատու երկրների օպերատորներին»:

  • Կիսվել: