երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հաագայի միջազգային քրեական դատարանը հայտարարել է ուկրաինական իրադարձությունների հետաքննության մասին

Հաագայի միջազգային քրեական դատարանը հայտարարել է ուկրաինական իրադարձությունների հետաքննության մասին

Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Քարիմ Խանը հայտարարել է Ուկրաինայի տարածքում խախտումների վերաբերյալ «հնարավորինս շուտ» հետաքննություն սկսելու որոշման մասին։

Խանը հայտնել է, որ ուսումնասիրել է գոյություն ունեցող տվյալները եւ «հաստատել, որ ծանրակշիռ հիմքեր կան հետաքննություն սկսելու համար»:

Դատախազի խոսքով՝ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ Ուկրաինայում 2013 թվականի վերջից ռազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ հանցագործություններ են կատարվել»։ Նա նաեւ մտադիր է հետաքննել իր գրասենյակի իրավասության տակ գտնվող նոր ենթադրյալ հանցագործությունները, որոնք «կատարվել են Ուկրաինայի տարածքում հակամարտության ցանկացած կողմից»:

«Ես իմ թիմին հանձնարարել եմ ուսումնասիրել ապացույցների հավաքման եւ պահպանման հնարավորությունները: Հաջորդ քայլը կլինի դատարանի Նախաքննական պալատից հետաքննություն սկսելու թույլտվություն խնդրելը»,- հավելել է Խանը։

ՄՔԴ-ն ՄԱԿ-ի կառույցի մաս չէ, այն ստեղծվել է 1998 թվականին ստորագրված Հռոմի կանոնադրության համաձայն։ Դատարանը լիազորված է դատելու ոչ թե պետություններին, այլ անհատներին, դրա իրավասությունը պատասխանատվության ենթարկելն է պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների եւ ցեղասպանության համար, փոխանցում է РБК-ն։

Ուկրաինան եւ Ռուսաստանը Հռոմի ստատուտը ստորագրել են 2000 թվականին, սակայն չեն վավերացրել այդ փաստաթուղթը։ Սակայն ուկրաինական իշխանություններն ավելի վաղ խնդրել էին ՄՔԴ-ին վարույթ սկսել՝ առանձին դիմումներ ներկայացնելով Ուկրաինայի Արեւելքում եւ Ղրիմում ենթադրաբար կատարված հանցագործությունների նկատմամբ դատարանի իրավասության ճանաշման վերաբերյալ, հիշեցրել է Խանը: 2020 թվականի վերջին ՄՔԴ-ն զեկուցել էր Դոնբասում իրավիճակի վերաբերյալ նախաքննության ավարտի մասին։

2016 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով երկիրը ՄՔԴ մասնակից չի դառնա։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս որոշումը բացատրեց «ազգային շահերով», քանի որ ՄՔԴ-ի ձեւակերպումը «հակասում է իրականությանը, հակասում է մեր դիրքորոշմանը»։ ԱԳՆ-ում իրենց հերթին հայտարարեցին, որ Հաագայի դատարանը «չի արդարացրել իր վրա դրված հույսերը եւ չի դարձել միջազգային արդարադատության իսկապես անկախ, հեղինակավոր մարմին»։

  • Կիսվել: