հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գուտերեշը եւ Էրդողանը քննարկել են հետագա քայլերը պարենային գործարքի մասով

Գուտերեշը եւ Էրդողանը քննարկել են հետագա քայլերը պարենային գործարքի մասով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հետագա քայլերը պարենային գործարքի մասով, հայտնում է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Գլխավոր քարտուղարը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Գուտերեշն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հակամարտության հետեւանքները, ինչպես նաեւ հետագա գործողությունները սեւծովյան հացահատիկային նախաձեռնության մոսով, ինչպես նաեւ ապահովել ռուսական հացահատիկի եւ պարարտանյութերի մուտքը համաշխարհային շուկա։ Նրանք մտքեր են փոխանակել նաեւ Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակի շուրջ, ինչպես նաեւ քննարկել են համագործակցությունը ՄԱԿ-ի և Թուրքիայի միջեւ, հայտնում է ՄԱԿ-ը։

  • Կիսվել: