շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Գրոսին Կուրսկի ատոմակայան կատարած այցից հետո հայտարարել է, որ իրավիճակը «լուրջ է»

Գրոսին Կուրսկի ատոմակայան կատարած այցից հետո հայտարարել է, որ իրավիճակը «լուրջ է»

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին երեքշաբթի Կուրսկի ԱԷԿ կատարած այցից հետո հայտարարել է, որ իրավիճակը ՛՛լուրջ է՛՛:

՛՛Այսօր ես եղել եմ ռուսական Կուրսկի ԱԷԿ-ում, որտեղ լուրջ իրավիճակ է ստեղծվել՛՛,-գրել է Գրոսին X սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:

Միջուկային վթարի կանխարգելումը ՛՛կենսական նշանակություն ունի՛՛,-ասել է նա: ՛՛Ցանկացած ատոմակայանի վրա հարձակումն անընդունելի է՝ անկախ դրա գտնվելու վայրից։ ՄԱԳԱՏԷ-ն շարունակելու է աջակցել միջուկային անվտանգությանն ամենուր՛՛,-նշել է նա։

Նշենք, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի այցելել է Կուրսկի ԱԷԿ և Կուրչատով քաղաք:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: