շաբաթ, մարտ 15
15 / 3 / 2025
Գնացքի վթարի հետ կապված մեղադրանքներից հետո Հունաստանի քաղաքպաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել

Գնացքի վթարի հետ կապված մեղադրանքներից հետո Հունաստանի քաղաքպաշտպանության փոխնախարարը հրաժարական է տվել

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության փոխնախարար Խրիստոս Տրիանտոպուլոսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են 2023 թվականին գնացքների աղետի վայրում ապացույցները կեղծելու համար, տեղեկացնում է Associated Press-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ այդ ժամանակ երկու գնացքների ճակատ ճակատի բախման հետևանքով 57 մարդ էր զոհվել:

Նշվում է, որ Տրիանտոպուլոսը հրաժարական տվեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության այն հայտարարություններից հետո, որ ինքը ՛՛ներգրավված է եղել վթարի վայրում չարտոնված փոփոխությունների մեջ՛՛: Պաշտոնյան հերքում է մեղադրանքները։

Նրա խոսքով՝ իր հրաժարականը պայմանավորված էր կառավարությանն օգնելու անհրաժեշտությամբ այն բանից հետո, երբ նա դարձավ անարդար հարձակումների թիրախ:

Տրիանտոպուլոսն ասել է, որ վթարի վայրում իր ներկայությունը զոհերի ընտանիքներին օգնելու կառավարության ջանքերի մի մասն էր։

ԻԻնչպես հաղորդվում է՝ մահացու բախումը տեղի է ունեցել Հունաստանի հյուսիսում գտնվող Տեմպե քաղաքի մերձակայքում, երբ մարդատար գնացքը սխալ ուղևորվել է նույն գծի վրա, ինչ հանդիպակաց բեռնատար գնացքը:

Աղետի հետաքննության ձգձգումները մեծացրել են ճնշումը պահպանողական կառավարության վրա փետրվարի 28-ին տեղի ունեցած ավիավթարի երկամյա տարելիցին ընդառաջ: Ողբերգությունը հասարակական լայն բողոքի և քաղաքական հակասությունների պատճառ դարձավ: Զոհվածների ընտանիքները պատասխաններ են պահանջում գնացքի բեռների վերաբերյալ, որոնցում կասկածում են ապօրինի դյուրավառ նյութերի առկայություն:

  • Կիսվել: