կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գիտնականներն այս տարի արձանագրել են մոլորակի ամենաշոգ հուլիսը

Գիտնականներն այս տարի արձանագրել են մոլորակի ամենաշոգ հուլիսը

Այս տարի արձանագրվել է մոլորակի ամենաշոգ հուլիսը, տեղեկացնում է Euronews-ը:

Նշվում է, որ, ըստ գիտնականների, ռեկորդային տապի պատճառը կլիմայական փոփոխություններն են:

ԱՄՆ օդերևութաբանական գործակալությունը տեղեկացնում է, որ մոլորակի վրա անցյալ ամիս օդի միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմել է 16.73 աստիճան: Այս տարվա ռեկորդը գերազանցել է 2016-ի հուլիս ամսվա նախորդ ռեկորդը:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի որոշ հատվածներում հուլիս ամսից սկսվել է անոմալ տապը: Օդերևութաբանական գործակալությունից հայտնում են, որ սա ցույց է տալիս մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների մեկնարկը, որն արտահայտվում է աննախադեպ շոգ եղանակով, անտառային հրդեհներով, երաշտով ու հեղեղումներով: Այս ամենի պատճառը մարդու կողմից էներգակիրների՝ ածխի, նավթի ու բնական գազի այրումն է:

 

  • Կիսվել: