հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ղրիմում ռուսական Մի-24 ուղղաթիռ է կործանվել

Ղրիմում ռուսական Մի-24 ուղղաթիռ է կործանվել

Ղրիմի արևմտյան ափերի մոտ ռուսական Մի-24 ուղղաթիռ է կործանվել է, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ տեղեկությունն արդեն հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Ղրիմի Հանրապետության արևմտյան ափի մոտ Սև ծովի ավազանի վրայով ծրագրային թռիչք կատարելիս կործանվել է Մի-24 ուղղաթիռ: Կործանման նախնական պատճառը ուղղաթիռի տեխնիկական խափանումն է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Դեպքի վայրում աշխատում են որոնողափրկարարական ծառայության աշխատակիցները:

  • Կիսվել: