շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղրղըզստանում ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են

Ղրղըզստանում ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են

Ղրղըզստանում ՀԱՊԿ զորավարժությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը։

«Մենք զորավարժությունները  հետաձգել ենք ավելի ուշ ժամկետի։  Զորավարժությունները հետաձգելուց հետո սոցցանցերում գրում են, որ դրանով մենք մերժում ենք ՀԱՊԿ-ը։ Նման բան չկա։  Մենք իսկապես ՀԱՊԿ-ի կարիքն ունենք։ Այն լիարժեք երաշխիք է ահաբեկչական սպառնալիքների դեմ եւ համապատասխանում է մեր երկրի ազգային անվտանգության շահերին»,-ասել է նա։

Նա հավելել է, որ  ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտեցել այդ որոշմանը։ 

  • Կիսվել: