ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը քննարկման փուլում է. Նիկոլ Փաշինյան

Ղրղզստանում ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը քննարկման փուլում է. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու հարցը քննարկման փուլում է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` լրացուցիչ քննարկման հարց է նաև այն, թե մասնակցելու դեպքում ինչ ձևաչափով ու ծավալով կլինի այն։

Նշենք, որ  «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե պետք է անցկացվեին Հայաստանում, կազմակերպվելու են Ղրղզստանում։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկրի ՊՆ–ն ՀԱՊԿ–ին տեղեկացրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն աննպատակահարմար է։

  • Կիսվել: