ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

Ղազախստանում մեկնարկում են ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժությունները

Ղազախստանի հարավում և հարավ-արևելքում գտնվող Ժամբիլի և Ալմաթիի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2022», «Որոնում-2022» և «Էշելոն-2022» զորավարժությունները։

Զորավարժություններին առաջին անգամ կմասնակցի հավաքական ուժերի նոր ստորաբաժանումը՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության և բժշկական աջակցության համատեղ միավորումը։

  • Կիսվել: