Ղազախստանում անօդաչու թռչող սարք է ընկել
Արևմտյան Ղազախստանի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին գրում է տեղական «Մոյ Գոռոդ» կայքը։
Ոստիկանությունում հաստատել են տեղեկությունը:
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներ հիշեցնող առարկաներ են հայտնաբերվել Ակժայիիկի շրջանում: Փաստի առթիվ իրականացվում է ստուգում:
«Օբյեկտը հայտնաբերվել է բնակավայրի տարածքից դուրս: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են», - մանրամասնել են ոստիկանությունից:
Նշվում է, որ սա մարզում անօդաչու սարքերի ընկնելու առաջին դեպքը չէ: Սակայն մինչ օրս երկրի պաշտպանության նախարարությունը չի հայտնել հետաքննության արդյունքների մասին:


