ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գերմանիայում տրանսպորտի ոլորտի աշխատողները 48-ժամյա գործադուլ կանեն

Գերմանիայում տրանսպորտի ոլորտի աշխատողները 48-ժամյա գործադուլ կանեն

Փետրվարի 27-ին Գերմանիայում սկսվելու է երկօրյա գործադուլ, որը, ինչպես ակնկալվում է, կաթվածահար կանի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Այս մասին հայտարարել են Գերմանիայի տրանսպորտի ոլորտի աշխատողները:

Նշենք, որ 48-ժամյա գործադուլի մասին հայտաարվել է աշխատավարձերի և աշխատանքային պայմանների վերաբերյալ բանակցությունների դադարեցման ֆոնին։

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ գործադուլի մասին հայտարարել է 150 տրանսպորտային ընկերության մոտ 100000 աշխատողի ներկայացնող «Վերդի» արհմիությունը՝ ամենամյա բանակցությունների ընթացքում ճնշումը մեծացնելու համար։

Այսպիսով նրանք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմանները:

  • Կիսվել: