շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. մահացել է 4 քաղաքացի, վիրավորվել 30- ը

Գերմանիայում գնացքը դուրս է եկել ռելսերից. մահացել է 4 քաղաքացի, վիրավորվել 30- ը

Գերմանիայի հարավում գտնվող հանգստավայրի մոտ գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհվել է 4 մարդ, վիրավորվել 30-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության փոխանցած տվյալներին:

 

Դատախազությունն ու ոստիկանությունը հետաքննություն են սկսել՝ պարզելու վթարի պատճառները:

Մահացածների ինքնության մասին տեղեկություն չի հաղորդվում: Չի նշվում նաև, թե արդյոք վարորդը զոհերի թվում է։ Գնացքում եղել են նաև բազմաթիվ աշակերտներ:

  • Կիսվել: