Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Ուկրաինա և այցելել Բուչա
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը երեքշաբթի ժամանել է Ուկրաինա։ Նրա այցի մասին նախապես չի հայտարարվել։ Հաղորդվում է, որ նա երկիր է ժամանել գնացքով։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բերբոքի առաջին կանգառը Կիևի Բուչա արվարձանն էր, որտեղ հայտնաբերվել են զանգվածային սպանությունների ապացույցներ: Նախատեսվում են նրա բանակցությունները Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։