ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գերմանիան շուտով կունենա Եվրոպայի ամենամեծ բանակը ՆԱՏՕ-ի երկրների շարքում. Շոլց

Գերմանիան շուտով կունենա Եվրոպայի ամենամեծ բանակը ՆԱՏՕ-ի երկրների շարքում. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր երկիրը շուտով կունենա Եվրոպայում ամենամեծ ավանդական բանակը Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների շարքում:

Նրա խոսքով՝ դա զգալիորեն կամրապնդի Գերմանիայի և նրա դաշնակիցների անվտանգությունը։

Միևնույն ժամանակ կանցլերը նշել է, որ չի հասկանում Գերմանիայի իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները, թե Բեռլինն անհրաժեշտ ռազմական աջակցություն չի ցուցաբերում Ուկրաինային:

«Մենք նրանց տվել ենք սպառազինություն և ավելի շատ կմատակարարենք: Պատվերները կատարվում են»,- հավելել է Շոլցը՝ նկատի ունենալով ծանր սպառազինության մատակարարումները: Այդ համատեքստում Շոլցը հիշեցրել է, որ Gepard զենիթային ինքնագնաց սարքերը Կիևին պետք է հանձնվեն հուլիսի վերջին։

Գերմանիայի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան ինքը պետք է որոշի Ռուսաստանի հետ խաղաղության ընդունելի պայմանները: Շոլցը դեմ է արտահայտվել պարտադրված խաղաղությանը:

Կանցլերը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն իր առջև դրված նպատակներին չի հասնի: Նա հերթական անգամ կոչ է արել ռուսական զորքը դուրս բերել Ուկրաինայի տարածքից։

  • Կիսվել: