երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային

Գերմանիան պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը. Շոլցը՝ Ահմեդ աշ-Շարաային

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտնում են Գերմանիայի կառավարությունից:

Նշվում է, որ այն տևել է մոտ մեկ ժամ:

Ըստ գեմանական կողմի տարածած հաղորդագրության՝ Շոլցը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցելու Սիրիայի վերականգնմանը, որպեսզի այն ազատ և անվտանգ հայրենիք դառնա սիրիացի ժողովրդի բոլոր խմբերի համար: Նրա խոսքով՝ Բեռլինն այդ ուղղությամբ սերտորեն կհամագործակցի եվրոպական և միջազգային այլ գործընկերների հետ:

Օլաֆ Շոլցը նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը Սիրիայի, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի անվտանգության համար:

 

  • Կիսվել: