շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերմանիան ապրիլին արտահանումը Ռուսաստան կրճատել է 10 տոկոսով, ներմուծումն ընկել Է 16,4 տոկոսով

Գերմանիան ապրիլին արտահանումը Ռուսաստան կրճատել է 10 տոկոսով, ներմուծումն ընկել Է 16,4 տոկոսով

 Ռուսաստան գերմանական արտահանման ծավալը 2022 թվականի ապրիլին մարտ ամսվա համեմատությամբ 10 տոկոսով նվազել Է պատժամիջոցների եւ տարբեր արտահանական սահմանափակումների ֆոնին եւ կազմել 0,8 մլրդ եվրո:

Այդ մասին վկայում են ԳԴՀ-ի դաշնային վիճակագրական վարչության (Destatis) տվյալները:

Մարտին ցուցանիշն ընկել Է ավելի քան 60 տոկոսով:

ՌԴ-ից Գերմանիա ներմուծումը կրճատվել Է 16,4 տոկոսով՝ հասնելով 3,7 մլրդ եվրոյի:

Գերմանական արտահանման միագումար ծավալն ապրիլին ամսական հաշվարկով ավելացել Է 4,4 տոկոսով՝ հասնելով 126,4 մլրդ եվրոյի այն դեպքում, երբ ներմուծումը բարձրացել Է 3,1 տոկոսով՝ հասելով 122,8 շմլրդ եվրոյի:

Տարեկան արտահայտությամբ Գերմանիայի արտահանման միագումար ծավալն աճել Է 12,9 տոկոսով, ներմուծումը կտրուկ բարձրացել Է 28,1 տոկոսով:

Այսպիսով, Գերմանիայի արտաքին առեւտրի հաշվեկշռի հավելուրդն ապրիլին կազմել Է 3,5 մլրդ եվրո՝ ավելանալով մեկ ամիս առաջվա 1,9 մլրդ եվրոյից: 2021 թվականի ապրիլին գրանցվել Է 16,1 մլրդ եվրոյի հավելուրդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: