ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գերմանացիները բողոքել են գազի գնի թանկացման պատճառով տներում տիրող ցրտից

Գերմանացիները բողոքել են գազի գնի թանկացման պատճառով տներում տիրող ցրտից

Գերմանիայի բնակիչները խոսել են բնակարանների ցրտերի ու գազի գնի թանկացման մասին, սեպտեմբերի 15-ին գրում է The Wall Street Journal-ը։

Էներգետիկ փորձագետ Ստեֆան Լեխտենբոմերի խոսքով՝ էներգիա խնայելու համար գերմանացիները կարող են երեք աստիճանով իջեցնել ջեռուցման ջերմաստիճանը։

Քյոլնում ապրող Կատարինա ֆոն Էսսենը հրատարակությանը պատմել է, որ գիշերը տաքանալու համար տաքացնող պահոց է օգտագործում և վախենում է ջեռուցման վարձի բարձրացումից։

Միևնույն ժամանակ, Հյուրթից Նիկոլ Կայզերը նշել է, որ էներգիայի ծախսերի աճի պատճառով իր վարձավճարը 600 եվրոյից դարձել է 640 եվրո։ Նա նաև յուրաքանչյուր ամիս վճարում է իր տանտերերին լրացուցիչ 60 եվրո՝ հաջորդ տարի իր ջեռուցման վերջնական հաշիվը կրճատելու համար:

Բացի դրանից, թերթը նշում է, որ օգոստոսին Գերմանիայում արդյունաբերական ձեռնարկությունները մոտ 22%-ով ավելի քիչ գազ են օգտագործել՝ համեմատած 2018-2021 թվականների այս ամսվա միջին ցուցանիշի հետ։

«Ձեռնարկությունները, որոնք բախվել են կտրուկ թանկացման հետ <…> վերջին ամիսներին կտրուկ կրճատել են իրենց գազի սպառումը։ Կրճատումը զգալի տնտեսական ծախսեր է առաջացրել, քանի որ քիմիական գործարանների և պողպատի գործարանների արտադրողականությանը տեմպերի դանդաղումը Եվրոպայում ռեցեսիայի կհանգեցնեն»,- նշում է թերթը։

Սեպտեմբերի 18-ին Bild-ը, վկայակոչելով INSA ինստիտուտի ուսումնասիրության արդյունքները, գրել էր, որ գերմանացիների 59%-ը մտավախություն ունի, որ չի կարողանա վճարել էլեկտրաէներգիայի և գազի վարձերը։

Օգոստոսի 31-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտնել է, որ ընկերության գնահատականներով, եվրոպական երկրներում գազի փոխարժեքը աշուն-ձմեռ ժամանակահատվածում իր առավելագույն մակարդակի վրա կարող է գերազանցել 4000 դոլարը 1000 խմ-ի դիմաց։

  • Կիսվել: