հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Գազպրոմ»-ը վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք-1» գազատարով

«Գազպրոմ»-ը վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք-1» գազատարով

«Գազպրոմ»-ը վերսկսել է գազի մատակարարումը Գերմանիա՝ «Հյուսիսային հոսք-1» գազատարի վերանորոգման և կանխարգելիչ աշխատանքների ավարտից հետո:

Նշենք, որ մատակարարումները վերսկսվել են 10-օրյա դադարից հետո, հայտնի չէ, սակայն, թե ինչ ծավալով է ստացվում գազը:

Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք-1»-ին բաժին է ընկնում Եվրամիություն ռուսական գազի արտահանման ավելի քան կեսը։ Բալթիկ ծովի հատակով այն տարեկան 55 մլրդ խմ գազ էր տեղափոխում Եվրոպա: Տեղափոխումը դադարեցվել էր հուլիսի 11-ից:

  • Կիսվել: