ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Գազայում մարտերը չեն դադարի, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել. Իսրայելի ՊՆ

Գազայում մարտերը չեն դադարի, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​դադարեցնի մարտերը Գազայի հատվածում, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել, տեղեկացնում է Times of Israel-ը։

«ՀԱՄԱՍ»-ը պետք է հասկանա, որ խաղի կանոնները փոխվել են, և եթե նա անհապաղ չազատի բոլոր պատանդներին, դժոխքի դարպասները կբացվեն, և նա կդիմակայի Իսրայելի պաշտպանության ուժերի գործողությունների ամբողջ ինտենսիվությանը օդում, ծովում և ցամաքում, մինչև այն ամբողջությամբ կոչնչացվի», -հայտարարել է Կացը Թել Նոֆ ավիաբազա կատարած այցի ժամանակ։

«Մենք չենք դադարեցնի պայքարը, քանի դեռ բոլոր պատանդները չեն վերադարձվել հայրենիք, և չվերացվեն հարավի բնակչության համար բոլոր սպառնալիքները»,- ասված է Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելը խախտել է հրադադարը Գազայում՝ հարվածներ հասցնելով պաղեստինյան անկլավին։ Այս ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 404 մարդ, այդ թվում՝ նաև երեխաներ:

  • Կիսվել: