հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով վերջին երկու օրերին զոհվել է 970 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակից

Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով վերջին երկու օրերին զոհվել է 970 մարդ, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակից

Իսրայելական երկօրյա հարվածների հետևանքով՝ պատերազմի սկզբից ի վեր, ամենամահաբեր 48 ժամում զոհվել է 970 մարդ, հայտնել է Գազայի Առողջապահության նախարարությունը, տեղեկացնում է Frnace 24-ը։

Նշվում է, որ չորեքշաբթի ՄԱԿ-ի մեկ օտարերկրյա աշխատակից է սպանվել, ևս 5-ը ծանր վիրավորվել է Իսրայելի կողմից իրենց կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով:

Գազայի ԱՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ «ՄԱԿ-ի գործակալություններում աշխատող օտարերկրյա աշխատակիցներից մեկը զոհվել է, հինգը լրջորեն վիրավորվել վերջերս կենտրոնական նահանգում օկուպացիոն ուժերի կողմից նրանց շտաբի ռմբակոծության պատճառով», և որ նրանք տեղափոխվել են Ալ-Աքսայի նահատակների հիվանդանոց:

Իր հերթին իսրայելական բանակը հերքել է ՄԱԿ-ի շենքին հարվածներ հասցնելու մասին տեղեկությունները:

  • Կիսվել: