կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գազայում 26 լրագրող է սպանվել

Գազայում 26 լրագրող է սպանվել

Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնում է, որ մինչ այժմ Իսրայել-«Համաս» պատերազմում զոհվել է 31 լրագրող։ Նրանցից 26-ը սպանվել են Գազայում։ Լրագրողներից 4–ը սպանվել է հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելում, «Համաս»-ի հարձակման ժամանակ:

Լիբանանում 1 լրագրող է սպանվել՝ ենթադրյալ իսրայելական հրետակոծության հետևանքով, որի թիրախը եղել է «Հեզբոլլահ»ը: CPJ-ն ասում է, որ ևս 9 լրագրող անհետ կորած կամ կալանավորված է:

  • Կիսվել: