երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գազայի հատվածը ոչնչացնելու ոչ մի պլան չկա. Ռուսաստանում Իսրայելի դեսպան

Գազայի հատվածը ոչնչացնելու ոչ մի պլան չկա. Ռուսաստանում Իսրայելի դեսպան

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ուղիղ բանակցություններ չկան եւ չեն կարող լինել։ Այս մասին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը դիտարկում է մարտական գործողությունները դադարեցնելու եւ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու տարբերակը, դիվանագետն ասել է. «Ո՞ւմ հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ինչի՞ մասին խոսել նրանց հետ։ Մենք ՀԱՄԱՍ-ի հետ չենք կարող նստել բանակցությունների սեղանի շուրջ, նրանք անընդհատ կրկնում են, որ իրենք կարծում են, որ պետք է ոչնչացնել Իսրայելի պետությունը»։

Դիվանագետի խոսքով՝ իսրայելական կողմը չի ծրագրում ոչնչացնել Գազայի հատվածը եւ վերաբնակեցնել իր քաղաքացիներին։ «Գազայի հատվածը ոչնչացնելու ոչ մի պլան չկա։ Ես չգիտեմ, թե որտեղից է դա վերցվում, բայց նման պլան չկա։ Կա ՀԱՄԱՍ-ի ռազմական կառույցները ոչնչացնելու եւ պատանդներին վերադարձնելու պլան, վե՛րջ»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերն այն մասին, որ Գազայի հատվածի ոչնչացումը եւ անկլավից 2 մլն բնակիչների վտարումը աղետ կստեղծի երկար տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակի համար։

«Եթե այնտեղ մարդիկ խաղաղ ապրեն, զբաղվեն տնտեսությամբ, իրենց գործերով, կրթությամբ եւ այլն, ոչ մի նման բան չի լինի»,- ավելացրել է դեսպանը։

Բեն Ցվին ընդգծել է, որ իսրայելական կողմը պատրաստ է հակամարտության ընդլայնմանը Մերձավոր Արեւելքում ռազմական տեսակետից, բայց շահագրգռված չէ դրանում։ «Մենք պատրաստ ենք ռազմական տեսակետից։ Բայց հակամարտությունն ընդլայնելու շահագրգություն չունենք»,- նշել է նա։

«Մենք չէ, որ սկսում ենք Լիբանանի եւ Սիրիայի գնդակոծությունները մեր նախաձեռնությամբ,- շարունակել է նա։- «Հեզբոլլահը», Սիրիայի շիական խմբավորումները եւ այլն սկսում են գնդակոծել Իսրայելի տարածքները՝ ի օգնություն ՀԱՄԱՍ-ի։ Բեն Ցվիի խոսքով՝ իսրայելական կողմը «ոչ Լիբանանի, ոչ Սիրիայի տարածքների հանդեպ հետաքրքրվածություն չունի»։ «Եթե այնտեղ հանգիստ լինի, այդ ժամանակ չեն լինի գնդակոծություններ մեր կողմից»,- ավելացրել է դեսպանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: