երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Գազայի հատվածին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը, ավելի քան 78,7 հազար մարդ վիրավորվել է, հայտնում է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 35,034-ի, վիրավորվել է 78,755 մարդ»,- ասվում է Գազայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ անցած 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ են տեղափոխվել 63 զոհ և 114 վիրավոր։

  • Կիսվել: