երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 31 հազար պաղեստինցի

Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր զոհվել է ավելի քան 31 հազար պաղեստինցի

Գազայի հատվածում ռազմական գործողության մեկնարկից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը գերազանցել է 31 հազար 645-ը, իսկ ավելի քան 73 հազար 676 մարդ վիրավորվել է։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը «Տելեգրամ»-ի պաշտոնական ալիքում տարածած հաղորդագրության մեջ:

Կառույցից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում 92 մարդ զոհվել է հակամարտության գոտում, ևս 130-ը՝ վիրավորվել։

  • Կիսվել: