հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գազայի ապագան պետք է որոշվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների մասնակցությամբ. Սպիտակ տան ներկայացուցիչ

Գազայի ապագան պետք է որոշվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների մասնակցությամբ. Սպիտակ տան ներկայացուցիչ

Պաղեստինաիսրայելական հակամարտության նոր փուլի ավարտից հետո Գազայի հատվածի ապագան պետք է որոշվի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Այս մասին CNN-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա մի սցենար, որով ՀԱՄԱՍ-ը ղեկավարի Գազայի հատվածը պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն թույլ չի տա նաև Իսրայելի կողմից անկլավը կրկին օկուպացնելու հնարավորությունը։

Քիրբին կրկնել է Բլինքենի խոսքերը՝ նշելով, որ ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է ՛՛ինչ-որ այլ բան լինի, քան եղել է ՀԱՄԱՍ-ի օրոք՛՛։

 

  • Կիսվել: