շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումը

Ֆրանսիայում ուժի մեջ է մտել բողոքի ալիք բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումը

Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում կենսաթոշակային բարեփոխումը, որն ընդունվել է` չնայած զանգվածային բողոքի ցույցերին. այն նախատեսում է մինչև 2030 թ.-ը կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում` 62-ից մինչև 64, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
 

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը կենսաթոշակային տարիքի բարձրացման նախագծի` Էմանուել Մակրոնի նախագահական մանդատի առանցքային բարեփոխումներից մեկի մասին ազդարարել էր հունվարին: Բարեփոխումը ներառում է կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում տարեկան երեք ամսով՝ սկսած 2023 թ. սեպտեմբերի 1-ից, ինչպես նաև մի շարք բարդ մասնագիտությունների համար «հատուկ» ռեժիմների վերացում։

Բարեփոխման հիմնական պատճառը կառավարությունը համարել է թոշակառուների վճարումները ֆինանսավորելու համար բյուջետային միջոցների անբավարարությունը։ Պաշտոնական տվյալներով՝ այս տարի պակասում է 13,5 միլիարդ եվրո։ Բարեփոխումը թույլ կտա մինչև 2030 թ.-ն այդ կարիքների համար կուտակել ավելի քան 17 միլիարդ եվրո։

Ֆրանսիացիները չաջակցեցին կառավարության նախաձեռնությանը։ Հարցումների համաձայն՝ դրան դեմ է արտահայտվել ֆրանսիացիների 67 %-ը՝ օրինագիծը համարելով «ոչ պարտադիր» և «անարդարացի»։ Վարչապետի հայտարարությունն անմիջապես բողոքի ալիք բարձրացրեց երկրում։ Ցույցերը հաճախ ուղեկցվում էին գործադուլներով։

Չնայած բողոքներին և գործադուլներին, Բորնը մարտի 16-ին օգտվեց սահմանադրության 49.3-րդ հոդվածից, որպեսզի կենսաթոշակային տարիքը բարձրացնելու մասին օրինագիծն անցկացնի առանց խորհրդարանում քվեարկության, որտեղ նախագահական խմբակցությունը բացարձակ մեծամասնություն չունի: Դա հանգեցրեց բողոքների սաստկացման։

Սակայն ապրիլի 14-ին խորհուրդը հավանություն տվեց օրինագծի առանցքային հոդվածին. նույն օրը Մակրոնը ստորագրեց օրենքը։

  • Կիսվել: