երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Իսրայել

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Իսրայել

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն այսօր երեկոյան կժամանի Իսրայել, որպեսզի վաղը հանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանի, ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի, ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցի և Ազգային անվտանգության խորհրդական Ցախի Հանեգբիի հետ, տեղեկացնում է The Times of Israel-ը:

Ֆրանսիական կողմի տեղեկացմամբ Լեկորնյուն կհանդիպի նաև Գազայում պահվող ֆրանսիացի պատանդների ընտանիքների հետ։

Լեկորնյուն Իսրայելում վերջին անգամ եղել է նոյեմբերին, իսկ վերջերս մեկնել էր Եգիպտոս և Լիբանան:

Պաշտպանության նախարարի հանդիպումները, ըստ ֆրանսիական կողմի հայտարարության, նվիրված են լինելու Գազայում պատերազմին, պատանդներին ազատելու փորձերին, Գազայում հումանիտար իրավիճակին և Լիբանանում ու Կարմիր ծովում էսկալացիան կանխելու Ֆրանսիայի փորձերին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: