ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆրանսիայի խորհրդարանի  չորս պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով

Ֆրանսիայի խորհրդարանի չորս պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով

Ազգային ժողովի չորս պատգամավորի և երկու աշխատակցի կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են ցույց տվել: Այս մասին հայտնել է Իլ դը Ֆրանս տարածաշրջանի առողջապահության գործակալությունը։

«Իրականացվում են սանիտարական հետազոտություններ, խորհրդարանի համապատասխան ծառայությունները միջոցներ են ձեռնարկել վիրուսի հնարավոր տարածումը կանխելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Վարակված պատգամավորները մեկուսացված են, պարզվում է նրանց շփումների շրջանակը: Նրանց կուսակցական պատկանելիության մասին չի հաղորդվում:

Տեղեկացնենք, որ Ֆրանսիայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1209-ի, մահացել է 19 մարդ:

  • Կիսվել: