ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են զբոսանավ, որը կապում են «Ռոսնեվտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի հետ

Ֆրանսիայի իշխանությունները բռնագրավել են զբոսանավ, որը կապում են «Ռոսնեվտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի հետ

Ֆրանսիայի իշխանությունները միջերկրածովյան Լա Սյոտա նավահանգստում բռնագրավել են զբոսանավ, որը նրանք կապում են «Ռոսնեվտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի հետ, ասել է ֆինանսների նախարար Բրունո լը Մերը, տեղեկացրել է Reuters-ը։

«Շնորհակալություն ֆրանսիացի մաքսավորներին, որոնք հետեւում են Եվրամիության պատժամիջոցների կիրառմանը նրանց դեմ, ովքեր մոտ են Ռուսաստանի կառավարությանը»,- գրել է լը Մերը Twitter-ում։

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ զբոսանավը պատկանում է մի ընկերության, որի հիմնական բաժնետերը Սեչինն է։

Ֆրանսիայի իշխանությունները նաեւ կալանավորել են մի բեռնանավ Լուարի (Բրետան) նավահանգստում, որը նույնպես, նրանց հավաստիացմամբ, կապված է ռուսական շահերի հետ։




  • Կիսվել: