չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ֆրանսիան անհանգստացած է ԼՂ -ում ադրբեջանական ուժերի առաջխաղացմամբ և կոչ է անում նրանց վերադառնալ ելման դիրքեր` 2020-ի նոյեմբեր 9-ի հայտարարությամբ համաձայնեցված. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան անհանգստացած է ԼՂ -ում ադրբեջանական ուժերի առաջխաղացմամբ և կոչ է անում նրանց վերադառնալ ելման դիրքեր` 2020-ի նոյեմբեր 9-ի հայտարարությամբ համաձայնեցված. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիան անհանգստացած է ԼՂ -ում ադրբեջանական ուժերի առաջխաղացմամբ և կոչ է անում նրանց վերադառնալ ելման դիրքեր` 2020-ի նոյեմբեր 9-ի հայտարարությամբ համաձայնեցված։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվումէ.

"Ֆրանսիան ցավում է Լեռնային Ղարաբաղում գրանցված միջադեպերի, մասնավորապես զինված միջադեպերի ու Փառուխի և Խրամորթի շրջաններում զորքերի առաջխաղացման առնչությամբ: Այն կոչ է անում ուժերին, որոնք, ինչպես ասվում է, առաջ են շարժվել, հետ քաշվել նախկին դիրքեր՝ համաձայն կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության:

Մենք մտահոգությամբ ենք նշում Լեռնային Ղարաբաղի բնակչության գազամատակարարման շարունակվող խախտումները եւ կոչ ենք անում վերականգնել բնակչության համար ջեռուցման մատակարարումն ապահովող հաղորդակցությունները: Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարն այդ հարցը բարձրացրել է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ վերջերս կայացած բանակցություններում եւ կոչ է արել շուտափույթ վերսկսել մատակարարումները, քանի որ եղանակային պայմանները բարդ են մնում տեղում բնակվող բնակչության համար:

Ֆրանսիան մշտապես շփումներ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ երկխոսությանն աջակցելու եւ քննարկվող տարբեր թեմաների շուրջ առաջ շարժվելու նպատակով"։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: