կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Forbes-ի ցուցակի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված մասնակիցները

Forbes-ի ցուցակի՝ Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված մասնակիցները

Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողության» սկսվելուց հետո Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվել են չորս օլիգարխ եւ Օլեգ Տինկովը, որը Forbes-ի 2022թ. ցուցակ չէր մտել՝ փետրվարի 24-ին կորցնելով իր միլիարդի հասնող կարողության մի մասը։ Այս գործարարների պատճառները տարբեր են, բայց մեծ մասին հաջողվել է բարեհունչ պատրվակ գտնել։

Հնգյակում առաջինը ֆինանսիստ Թիմուր Տուրլովն է։ Freedom հոլդինգի հիմնադիրը դարձել է Ղազախստանի քաղաքացի 2022թ. ամռանը, ինչին նախորդել է հրաժարումը ռուսական անձնագրից։ Նրան հաջորդել են «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանը, տեխնոլոգիական սեկտորի ներդրող Յուրի Միլները, Revolut վճարային սերվիսի ստեղծող Նիկոլայ Ստորոնսկին ու նախկին բանկիր Օլեգ Տինկովը։

Գործարարների կարողությունը նշված է Forbes-ի 2022թ. ցուցակի համապատասխան։ Վարդանյանը եւ Տինկովը ցուցակ չեն մտել, նրանց կարողությունը գնահատվել է նոյեմբերի 5-ին։

Թիմուր Տուրլովը (կարողությունը՝ 2,4 մլրդ դոլար) 2022թ. հունիսի սկզբին տեղեկացրել է, որ Ղազախստանի անձնագիր է ստացել։ «Այստեղ ավելի ազատ եմ շնչում, եւ ես հավատում եմ, որ Ղազախստանը, իր խաղաղասեր եւ հյուրընկալ քաղաքականությամբ, կկարողանա կառուցել նոր, ավելի հարուստ, արդյունավետ, արդարացի պետություն»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում։ Ինչպես ավելի ուշ նշել է Տուրլովի ներկայացուցիչը, այլ պետությունների անձնագրերից հրաժարվելը պարտադիր պայման է Ղազախստանի աանձնագիր ստանալու համար։ Ուստի, միլիարդատերը ստիպված է եղել թե ՛Ռուսաստանի, թե՛ Սենտ Կիտսի եւ Նեւիսի քաղաքացիությունից հրաժարվելու փաստաթղթեր ներկայացնել։

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը (կարողությունը՝ 1,3 մլրդ դոլար) սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու եւ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին։ Իր տեղափոխումը Վարդանյանը բացատրել է տեղի բնակիչներին աջակցելու ցանկությամբ, որոնք գտնվում են ծանր հոգեբանական վիճակում»։ «Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի Արցախը դառնա ուժեղ, անվտանգ, զարգացած եւ երջանիկ», այն դարձնել համաշխարհային կենտրոններից մեկն ու հայության կենտրոնը»,- ասել է նա։ 2021թ. հունիսին  գործարարն ստացել է Հայաստանի անձնագիր։ Այլ պետությունների անձնագրերի բացակայությունը պարտադիր պայման է նրանց համար, որոնք հավակնում են որեւէ պաշտոնի երկրում։ Նոյեմբերին Վարդանյանը նշանակվել է Արցախի կառավարության ղեկավար։

DST Global ներդրումային ընկերության հիմնադիր Յուրի Միլները (կարողությունը՝ 7,3 մլրդ դոլար) ռուսական անձնագրից իր հրաժարումը պաշտոնապես չի նշել, բայց հրապարակայնորեն անհամաձայնություն է հայտնել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ կապված։ «Իմ ընտանքը եւ ես ընդմիշտ հեռացել ենք Ռուսաստանից 2014թ., Ղրիմի ռուսական անեքսիայից հետո։ Եվ այս ամառ մենք պաշտոնապես ավարտեցինք ռուսական քաղաքացիությունից պաշտոնական հրաժարումը»,- ասել է նա Թվիթերի իր բաժանորդներին։ Միլներն ունի իսրայելական անձնագիր, 2011-ից ապրում է ԱՄՆ-ում։

Revolut-ի հիմնադրի՝ Նիկոլայ Ստորոնսկու (կարողությունը՝ 7,1 մլրդ դոլար) ներկայացուցիչը հոկտեմբերի վերջին տեղեկացրել է, որ Ստորոնսկին «որոշ ժամանակ առաջ» հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Որոշման պատճառները պաշտոնապես չեն բացատրվել, բայց Forbes-ի հետ զրույցում Revolut-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ «հատուկ գործողության» սկսվելուց հետո ընկերությունն օգնել է Ուկրաինայում իր աշխատակիցներին անցնել այլ երկրներ կամ տարածաշրջաններ, փակել է գրասենյակը Ռուսաստանում եւ օգնություն առաջարկել ռուս աշխատակիցներին ռելոկացիայի հարցում։

Ռուսական անձնագրից հրաժարվելուն նախորդել էր միլիարդատիրոջ հոր՝ «Գազպրոմ պրոմգազ» ԲԸ գլխավոր տնօրեն Նիկոլայ Ստորոնսկու դեմ Ուկրաինայի կողմից պատժամիջոցներ մտցնելը։ Revolut-ի ներկայացուցիչը Forbes-ի մեկնաբանությունում ընդգծել է, որ Ստորոնսկին հրաժարվել է ռուսական անձնագրից մինչեւ հոր դեմ պատժամիջոցներ մտցնելը։ Ստորոնսկի-կրտսերը Մեծ Բրիտանիայի անձնագիր ունի։

Tinkoff Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովը  (կարողությունը՝ 0,86 մլրդ դոլար) տեղեկացրել է, որ հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ համապատասխան փաստաթուղթը տեղադրելով Instagram-ի իր էջում։ Նա բացատրել է, որ դեմ է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին եւ չի ցանկանում առնչվել տեղի ունեցողին, ինչպես նաեւ ռուս այլ գործարարների կոչ է արել հետեւել իր օրինակին։

Հաջորդ օրը նախկին բանկիրի գրառումը անհետացել է սոցցանցից։ Իր մեկնաբանությունում Տինկովը նշել է, որ գրառումը հանելու պատճառը տրոլների գրոհն էր։ Այժմ գործարարն ապրում է Կիպրոսի անձնագրով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: