Ֆլորիդայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհեր կան
Ֆլորիդայում ինքնաթիռն ընկել է քաղաքի շրջաններից մեկի վրա, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ ականատեսները հայտնել են, թե Cessna 310r ինքնաթիռը սկսել է պտտվել թռիչքից անմիջապես հետո։
Cessna 310r-ը փոքր ինքնաթիռ է, որը կարող է տեղավորել 4-ից 6 ուղևոր: Թե քանի մարդ է եղել աղետի ենթարկված ինքնաթիռում, դեռ հայտնի չէ։ Հաղորդվում է՝ 3 մարդ է մահացել։