չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Facebook-ը, Google-ն ու Twitter-ը պիտի ավելի ակտիվ պայքարեն ֆեյքերի դեմ. ԵՀ

Facebook-ը, Google-ն ու Twitter-ը պիտի ավելի ակտիվ պայքարեն ֆեյքերի դեմ. ԵՀ

Facebook-ը, Google-ը եւ Twitter-ը պետք է ավելի շատ ջանք գործադրեն ֆեյք նորությունների դեմ պայքարի ուղղությամբ, այլապես կարող են բախվել նորմատիվ ակտերի, ասել է Եվրահանձնաժողովը, տեղեկացնում է Reuters-ը։

Այս պահին ԵՀ-ն մշակում է դրույթներ, որոնք հայտնի են որպես Թվային ծառայությունների մասին օրենք: Այդ օրենքը պատասխանատվության եւ անվտանգության կանոններ կսահմանի թվային հարթակների, ծառայությունների եւ արտադրանքի համար։ Այս քայլն արդեն մտահոգություններ է առաջացրել բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունում։

ԵՄ արդարադատության հանձնակատար Վերա Ջուրովան, ԵՄ Անվտանգության խորհրդի ղեկավար Ջուլիան Քինգը եւ ԵՄ թվային տեխնոլոգիաների հանձնակատար Մարիա Գաբրիելն ասել են, որ մասշտաբային ավտոմատացված քարոզչությունը եւ ապատեղեկատվությունը շարունակվում են, եւ բոլոր ոլորտներում պետք է է՛լ ավելի շատ աշխատանք կատարել։

Նրանք նշել են, որ չեն կարող դա ընդունել որպես նորմալ մակարդակ և ընկերություններին կոչ են արել համագործակցել անկախ մարմինների հետ։

  • Կիսվել: