շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով

Էյֆելյան աշտարակը լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով

Ֆրանսիայի մայրաքաղաքի Էյֆելյան աշտարակը «ներկվել» է Ուկրաինայի դրոշի գույներով։ Փարիզի խորհրդանիշը լուսավորվել է կապույտ և դեղին գույներով՝ որպես Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում ուկրաինացի ժողովրդին աջակցության նշան։

Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդում Ֆրանսիայի նախագահության թվիթերյան էջը։

«Եվրամիության Խորհրդում Ֆրանսիայի նախագահության կապակցությամբ Եվրոպայի օրվա առթիվ և ի նշան Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխության՝ Էյֆելյան աշտարակն այսօր երեկոյան լուսավորվել է Ուկրաինայի պետական դրոշի գույներով», ասված է ներկայացուցչության հայտարարության մեջ։

  • Կիսվել: