շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրոպայում գրանցվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով

Եվրոպայում գրանցվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով

Եվրոպայում գրանցվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ինչպես հայտնի է, այս տարբերակներն ավելի արագ են փոխանցվում և, նախնական կանխատեսումներով, մինչև հուլիսի վերջ Եվրոպական երկրներում կդառնան գերիշխող։

Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել. դա նշանակում է, որ 25 մարդուց 1-ը վարակակիր է եղել։


Ըստ գնահատականների` պատճառը սահմանափակումների թուլացումն է և ամառային արձակուրդներին ճամփորդությունների աճը։
«Դեղերի եվրոպական գործակալությունը» նախօրեին հայտարարել է, որ տարեցների շրջանում վարակի փոխանցման աճը սկսում է վերածվել ծանր հիվանդացության` կոչ անելով 60-79 տարեկաններին ստանալ խթանիչ դեղաչափը, իսկ 80 տարեկանից մեծերին` երկրորդ խթանիչը»։

  • Կիսվել: