ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինան իրավունք ունի անդամակցության հայտ ներկայացնել, բայց առաջնահերթությունն այժմ օգնությունն է. Ստոլտենբերգ

Ուկրաինան իրավունք ունի անդամակցության հայտ ներկայացնել, բայց առաջնահերթությունն այժմ օգնությունն է. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, անդրադառնալով Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, ասել է, Եվրոպայում յուրաքանչյուր ժողովրդավարություն իրավունք ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։

«Մենք հարգում ենք այդ իրավունքը, եւ վերջին տարիներին մենք ասել ենք, որ դաշինքի դռները բաց են։ ՆԱՏՕ -ի անդամները Մադրիդում կայացած գագաթնաժողովում հստակ հայտարարել են, որ հարգում են սեփական ապագան ընտրելու Ուկրաինայի իրավունքը։ Անդամակցության մասին որոշումը պետք է կայացնեն ՆԱՏՕ-ի Բոլոր անդամները, այդ որոշումն ընդունվում է կոնսենսուսով ։ Այժմ մենք կենտրոնանում ենք Ուկրաինային անհապաղ աջակցելու վրա, որպեսզի նա պաշտպանվի Ռուսաստանի կոպիտ ներխուժումից», - հավելել է նա ։

Հիշեցնենք, որ ուրբաթ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ուկրաինայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված անդամակցության հայտ ստորագրելու մասին եւ արեւմտյան գործընկերներին կոչ էր արել կյանքի կոչել Ուկրաինայի կողմից պատրաստված անվտանգության երաշխիքների առաջարկները, որոնք շարադրված են անվտանգության Կիեւի պայմանագրում (Kyiv Security Compact):

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: