ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եվրոպայի կենտրոնական բանկը նոր ղեկավար ունի

Եվրոպայի կենտրոնական բանկը նոր ղեկավար ունի

Այսօր ԵՄ գագաթնաժողովը Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր ղեկավարի պաշտոնում, տեղեկանում ենք Եվրախորհրդի մամուլի ծառայությունից:

«Այսօր Եվրոպական խորհուրդը Քրիստին Լագարդին ութ տարի ժամկետով նշանակել է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Լագարդը Մարիո Դրագիին կփոխարինի 2019 թ. նոյեմբերի 1-ից:

Նշենք, որ դեռ հուլիսին կայացած գագաթնաժողովում նրա թեկնածությունն արդեն իսկ համաձայնեցվել էր ԵՄ-ի ղեկավարների հետ:

  • Կիսվել: