երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Եվրոպան պետք է հստակ դիրքավորվի հարձակման ենթարկված երկրի՝ Հայաստանի կողքին. Բունդեսթագի պատգամավոր

Եվրոպան պետք է հստակ դիրքավորվի հարձակման ենթարկված երկրի՝ Հայաստանի կողքին. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանն անդրադարձել է հայկական ուղղությամբ Ադրբեջանի հարձակմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նշել է, որ դեռ չի դադարել հավատալ դիվանագիտության ուժին, սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա ցույց է տալիս, որ ռազմական ուժն այժմ ավելի ու ավելի հաճախ է կիրառվում Եվրոպայում և նրա շրջակայքում:

 

«Եվրոպան այժմ պետք է հստակ դիրքավորվի անարդարացիորեն հարձակման ենթարկված երկրի՝ Հայաստանի կողքին»,-նշել է Մանսմանը:

Նա նաև հավելել է, որ յուրաքանչյուր ոք, ով անտեսում է բռնության բացառման սկզբունքը, պետք է զգա համաշխարհային հանրության ողջ կոշտությունը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշորտրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսելեն ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերիուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասինտվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբհայկական կողմը պաշտպանությաննախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 21:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ:

  • Կիսվել: